Myth.inspo
- Ինչ է Ձեր համար…
Իդեալական օր. Ընտանիք . Աշխատանք
Իդեալական օրս միշտ սկսվում է երեխայի ու ամուսնու ժպիտով ու խաղերով: Չեմ կարող չառանձնացնել համեղ breakfast (coffee + croissant!): Breakfast անելը մի ուրիշ ռետուալ է և motivation) Անկեղծ, ես արթնանում եմ, սկսում եմ արագ տան գործերը կարգի բերել, սիրուն հագնվել, որ գնամ ասենք մենակով նախաճաշեմ. Իդեալական օրվա մեջ 15կմ քայլելն էլ է մտնում )
Կարծում եմ առաջին հարցի պատասխանում կգնտեք բոլոր 3 հարցերի պատասխանը ևս) Ես փորձում եմ համատեղել ընտանիք, աշխատանք, ընկերներ: Մեծ մասը անցկացնում եմ ամուսնուս հետ, իրեն օգնելով ու նոր բաններ սովորելով ռեստորանային ոլորտում)
2. Մանկության հիշողություններ
Մանկության հիշողություններ շատ են, բոլորը լավ) Կառանձնացնել մեկը, երբ ինձ թողել էին շոր գնելուց իմ ճաշակով շորը լինի: Հիմա նայում եմ ու ծիծաղում, բայց կարծում եմ լավ քայլ է դա, երեխային թողնել ինքնուրույն որոշում կայացնել:
3. Դուք բավականին հայտնի եք instagram-ում և Երևանի “role model”-ներից եք: Ձեր կարծիքով, ինչն է հետաքրքրում մարդկանց ձեր մեջ:
Անկեղծ ասեմ? Չգիտեմ)) Մի բան կարող եմ ասել՝ ես սիրում եմ սիրունը- մարդիկ սիրում են սիրունը, դա իրենց հաճելի է: Հաճելի է նայել սիրուն նկարների.. կապ չունի հագուստ կլինի, թե սիրուն քար, կամ, չգիտեմ, անձերոցիկ! Որ ասում են, ինչն է քեզ ոգեշնչում, ես ասում եմ ամեն ինչ, սկսած եղանակից, ավարտվաց սեղանին դրած անձերոցիկով:
4. Bymyth-ի մասին:
Bymyth-ի միտքը ունեցել եմ շատ վաղուց, ուղղակի ռիսկ չէի անում, վախենում էի: Պապաս էր խնդրել իրա t-shirt-ի վրա նկարեմ, ես այդ նկարը գծել եմ, մոտ 20 օր չէի ուզում անեի, արեի ու գցեցի instagram 2014 թ-ին: Այդ ժամանակ արդեն ունեի մեծ աուդիտորիա, բայց դուր չէր գալիս, որ շատերը նայում էին ու սկսում էի block անել:
Լավ. անցնենք բուն թեմայի: Գցեցի ու instagram-ում մոտ 10 նամակ եկավ ՙՙոնց պատվիրեմ՚՚. ՙՙես էլ եմ ուզում՚՚: Ասեի հո անխելք չեմ, պետք ա hobby-ից գումար աշխատել) Մտածեցի միշտ բոլորի հագուստը կամ կրկնվում են, կամ անհետաքրքիր են, պետք է հետաքրքրացնել և այնպես անել, որ չկրկնվի: Այդպես առաջին տարին 100 պատվեր արեցի: 100 տարբեր նկարներ, դա իմ ցանկությունն էր, որ հանկարծ չկրկնվի ուրիշի նկարը)) Աշխատում եմ մինչև հիմա մեծ սիրով:
5. Ռեստորանային բիզնես:
Ռեստորանային ոլորտը ուրիշ կյանք է: Ես գեղեցիկ ուտել շատ եմ սիրում, նույնիսկ մինչև ամուսնուս հանդիպելը, շրջագայելու ընթացքում գրում էի, թե որ ռեստորանները պետք է գնամ ու ինչ փորձեմ))
Հանդիպեցի ամուսնուս, ով նույն նախասիրությունները ունի)
Իմ դերը դեռ շատ չէ, ես փորձում եմ օգնել էն բաներով ինչից հասկանում եմ) Բայց ապագայում պլանավորում եմ բացել իմ ռեստորանը, որը կլինի իմ սիրած դետալներով, ուտեստներով և ինտերյերով:
6. Սիրելի վայրեր Երևանում:
Սիրելի վայրերը, կամ ավելի կոնկրետ անկյունները քաղաքի տարբեր հատվածներում են: Վառ օրինակ է Աբովյան փողոցի՝ Պուշկինի խաչմերուկի այդ անկյունը, որտեղ ամեն գարուն ծառը շատ սիրուն ծաղկում է սպիտակ ծաղիկներով:
7. Կյանքի կարգախոս
Կյանքի կարգախոս երբեք չեմ ունեցել, բայց վերջերս ես հասկացա, որ անընդհատ ասում եմ “ չլինող բան չի լինում, մարդու մտքին տեղ լինի”:
/paparazzi